.jpg)
Տարին` լուսանկարներում. 2013-ն ամփոփում է մեր լուսանկարիչ Լիլիան Գալստյանը
Հունվար. ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, Անդրեաս Ղուկասյանի հացադուլը, Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը:

Փետրվար. Ընտրություններ-ընտրություններ-ընտրություններ:

Մարտ. Հետընտրական Հայաստանը, Րաֆֆի Հովհաննիսյանի քայլարշավը, «Բարևի հեղափոխությունը» ու անհասկանալի պայքարը:

Ապրիլ. Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը, ապրիլիննյան երդմնակալությունՆԵՐը, Րաֆֆի Հովհաննիսյանի «համազգային աղթոքը»:

Մայիս. Հաղթանակի օրը, Արքայազն Չարլզի այցելությունը, Լյուքս Ստեփանյանի սպանությունը:

Հունիս. Սուրիկ Խաչատրյան-Բուդաղյաններ` սյունիքյան արյունալի իրադարձությունները, Ավիացիայի օրը` Էրեբունու օդակայանի ավիացոն շոուն:

Հուլիս. Նոր Մոսկվա` Հրաչյա Հարությունյանի գործը, տրանսպորտի սակագնի թանկացումը, չեմվճարելու150 ակցիաները ու տրանսպորտի նախկին գնի վերադարձը… Մահացավ Մարկ Սաղաթելյանը:

Օգոստոս. Մահացավ Ազատ Գասպարյանը, Հակոբ Ինջիղուլյանը գերի ընկավ ադրբեջանցիներին, Կոմիտաս 5-ի բնակիչները բողոքի ակցիաներ իրականացրեցին:

Սեպտեմբեր. Հայաստանը որոշում ընդունեց միանալ Մաքսային միությանը, ակցիաներ` այդ որոշման դեմ, ակցիաներ` ուսման վարձերի թանկացման դեմ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման` Պարույր Հայրիկյան դեմ մահափորձը կազմակերպելու համար, Եպիսկոպոսաց ժողով` Էջմիածնում:

Հոկտեմբեր. Ձգձգվող համաներումը, Վադրան Պետրոսյանի վթարը:

Նոյեմբեր. Շանթ Հարությունյանի հեղափոխությունը, ՏՏ ոլորտի ներկայացուցիչների բողոքը կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, ԱԺ արտահերթ նիստի տապալումը ու ցույցեր` ԴԵՄ ենք նախաձեռնության կողմից:

Դեկտեմբեր. Այցեր-այցեր-այցեր. ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը, երկրաշարժի 25-ամյակը, ցույցեր գազային պայմանագրի դեմ:
