.jpg)
9-ամյա ամերիկացին բարձրացել է Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթը
9-ամյա ամերիկացի Թայլեր Արմսթրոնգը դարձել է ամենաերիտասարդ լեռնագնացը, ով բարձրացել է է Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռնագագաթը՝ Ակոնկագուան: Այս մասին հայտնում է New York Daily News-ը:
Այս լեռնագագաթի բարձրությունը 6900 մետր է: Տղային նման սխրանքի է դրդել նրա հայրը, լեռնագնաց Քեյվին Արմսթրոնգը: Նրանք ողջ ճանապարհը միասին են անցել:
Այս քայլին գնալու համար փոքրիկ շուրջ 6 ամիս նախապատրաստվել է: Տղան լրագրողների հետ կիսվել է իր տպավորություններով և ասել է, որ բարձրից ամեն ինչ ավելի գեղեցիկ է, բայց ինքը շատ է մրսել: