ԵԱՀԿ նոր նախագահողը ջանքեր է գործադրելու տարածաշրջանային կայունության համար
28/12/2013 13:25

ԵԱՀԿ նոր նախագահողը ջանքեր է գործադրելու տարածաշրջանային կայունության համար

Շվեցարիան, որպես ԵԱՀԿ նախագահող, հնարավորություններ է փնտրելու` օժանդակելու կողմերի միջև երկխոսությունն ու վստահության միջոցների ամրապնդմանը: Այս մասին, «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Շվեցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերը (Дидье Буркхальтер):

Նրա խոսքով` Շվեցարիան փորձելու է դյուրացնել մարդկանց միջև շփումն ու օժանդակելու է տարածաշրջանում քաղաքացիական նախագծերի իրականացմանը:

Այդ նպատակով, 2014 թվականի հունվարի 1-ից, ԵԱՀԿ-ում Շվեցարիայի դեսպան Անջելո Գնադինջերը ստանձնելու է Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

Վերջինս նաև հանդես է գալու որպես ԵԱՀԿ համանախագահ` Հարավային Կովկասում անվտանգության ու կայունության Ժնևյան դիսկուսիայի գծով:

Ինչպես նախորդ հատուկ ներկայացուցիչները, վերջինս աջակցելու է ԵԱՀԿ միջնորդության ջանքերին, ինչպե սնաև` ԵԱՀԿ նախագահության գործունեությունը:

Որպես առաջնայնություն, Շվեցարիան իր նախագահության օրոք, ջանքեր է գործադրելու տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար: 

ԵԱՀԿ նոր նախագահողը ջանքեր է գործադրելու տարածաշրջանային կայունության համար