Երևանի վթարային շենքերում ապրող 114 ընտանիք նոր բնակարան ստացավ
28/12/2013 16:06

Երևանի վթարային շենքերում ապրող 114 ընտանիք նոր բնակարան ստացավ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեմուտին նոր բնակարանների բանալիներ է հանձնել վթարային շենքերում ապրող 114 ընտանիքների: Մարգարյան 37 հասցեի նորակառույց շենքում Ամանորը կդիմավորեն 4-րդ կարգի վթարայնության Հալաբյան 3 բազմաբնակարան, Նոր Արեշի 35-րդ փողոցի 127/1, Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 և Սիսակյան 3 հանրակացարանային շենքերում ապրող ընտանիքները:

Շնորհավորելով բնակիչներին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական, և քաղաքապետարանը փուլ առ փուլ անելու է հնարավորը, որպեսզի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բոլոր բնակիչներն ապրեն հարմարավետ ու անվտանգ պայմաններում:


 

Երևանի վթարային շենքերում ապրող 114 ընտանիք նոր բնակարան ստացավ