Տարին՝ թվերով. 2013-ի թվային պատկերը
28/12/2013 17:23

Տարին՝ թվերով. 2013-ի թվային պատկերը

2013 թվականի առաջին ինը ամիսներին Հայաստանում ծնվել է 30 477 երեխա, մահացել՝ 20 268 մարդ:

Նույն ժամանակահատվածում գրանցվել է 3 473 ամուսնություն ու 2768 ամուսնալուծություն:

2013 թվականի տվյալներով՝ Հայաստանյան տուն ինտերնատներում կա 1090 տարեց, այս տարվա առաջին 9 ամիսներին ծերանոցներ և խնամքի կենտրոններ ընդունվել է 205 մարդ. Ոչ մի տարեց այս տարի ծերանոցից տուն չի գնացել:

Հայաստանյան մանկատներում ապրում է 730 երեխա, նրանցից 158-ը ընդունվել է այս տարի: Այս տարի մանկատնից ընտանիք է վերադարձել 169 փոքրիկ:

2013 թվականին պետբյուջեն կազմել է 1 տրիլիոն 31.6 միլիոն դրամ, գնաճը՝ 5,6 տոկոս:

2013 թվականին հայրենի Ազգային ժողովը ընդունել է 59 արտասահմանյան պատվիրակություն. Արտերկրյա հյուրերին պատվել-ճամփելու համար օրենսդիրը ծախսել է 95 մլն դրամ:

Երևանի կենդանաբանական այգում ծնվել է 84 ձագուկ, արտասահմանից բերվել է 15 կենդանի: Այգու պատասխանատուները սատկած կենդանիները թիվը չեն նշում:

2013թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել է 1 888 165 մարդ, ժամանել 1 780 160 մարդ:

Հայրենիքից մեկնել ու չի վերադարձել 108 005 մարդ:
 

Տարին՝ թվերով. 2013-ի թվային պատկերը