Ռեմսիիի վնասվածքը բավական լուրջ է
28/12/2013 15:58

Ռեմսիիի վնասվածքը բավական լուրջ է

Պարզվել է, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսիիի վնասվածքը բավական լուրջ է: Հիշեցնենք, որ «Վեստ Հեմի» հետ խաղում 23-ամյա ֆուտբոլիստն ազդրի վնասվածք է ստացել, որի պատճառով փոխարինվել է 65-րդ րոպեին:

Անգլիական մամուլի տեղեկություններով` երեկ երեկոյան ֆուտբոլիստը բժշկական հետազոտության է ենթարկվել, որի արդյունքները պետք է հստակեցնեին նրա վերականգնման կոնկրետ ժամկետները: Հետազոտության արդյունքները մինչև հիմա անհայտ են, սակայն արդեն հիմա կարելի է համարձակորեն ասել, որ Ռեմսին մեկ ամսից շուտ չի վերադառնա խաղադաշտ:

Եթե պարզվի, որ Ռեմսիի ազդրի մկանը ձգվել է, ֆուտբոլիստը լազարեթում կմնա մոտ 4 շաբաթ: Իսկ եթե մկանը կտրվել է, ապա նա ստիպված կլինի բաց թողնել 2 ամիս:

Ռեմսիիի վնասվածքը բավական լուրջ է