.jpg)
«Corriere dello Sport». Ռեան կգլխավորի «Լացիոն»
Ինչպես հայտնում է «Corriere dello Sport»-ը, Էդոարդո Ռեան կրկին կմարզի Հռոմի «Լացիոն»: Սպասվում է, որ արդեն այսօր պաշտոնական նշանակում կկատարվի:
Ռեան պայմանագիր կստորագրի կես տարի ժամկետով, բայց կարող է երկարաձգել այն` Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելու կամ այդ մրցաշարի հաղթողի կոչումը նվաճելու դեպքում: Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում «Լացիոն» կխաղա բուլղարական «Լուդոգորեցի» հետ:
Ռեայի օգնականը կլինի Սիմոնե Ինձագին: