Ռոնալդինյոն «Պալմեյրասի» ուշադրության կենտրոնում է
28/12/2013 15:34

Ռոնալդինյոն «Պալմեյրասի» ուշադրության կենտրոնում է

«Պալմեյրասի» գործադիր տնօրեն Ժոզե Կառլոս Բրունորոն հաստատել է, որ ակումբը ցանկանում է ստանալ Ռոնալդինյոյի տրանսֆերը:
Դեկտեմբերի 31-ին կլրանա «Ատլետիկո Մինեյրոյի» հետ լեգենդար բրազիլացու պայմանագրի ժամկետը: Եվ չնայած կողմերն այն երկարաձգելու ցանկություն ունեն, ոչինչ չի կարելի բացառել:

«Ցանկացած ակումբ կցանկանա իր թիմում տեսնել Ռոնալդինյոյին, քանի որ նա մեծագույն ֆուտբոլիստ է,- ասել է Բրունորոն «Radio Globo»-ին:- Իհարկե, նա հետաքրքրում է մեզ, և եթե հունվարին նրա հետ պայմանագիր ստորագրելու հնարավորություն լինի, մենք կմտածենք այդ մասին:

Վստահ ենք, որ նա մարկետինգի միջոցով կփոխհատուցի մեր ծախսերը, սակայն նախ պետք է համոզվենք դրանում, ապա միայն պայմանագիր ստորագրենք»:

Ռոնալդինյոն «Պալմեյրասի» ուշադրության կենտրոնում է