.jpg)
Շանթ Հարությունյանի կալանքը 2 ամսով երկարացվեց
Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ դռնփակ նիստում բավարարել է «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը:
Շ. Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ բողոքարկելու է այդ որոշումը վերաքննիչ դատարան:
Փաստաբանի խոսքով՝ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության պատասխանը դեռևս պաշտոնապես չկա:
Հիշեցնենք, որ Շ. Հարությունյանը դեկտեմբերի 24-ից ժամը 20.00-ից հացադուլ է սկսել: Այս տեղեկությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ ՔԿՀ լրատվական բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Հարցին, ի՞նչն է հացադուլի պատճառը, նա նշեց.
«Նա իր դիմումում գրել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հատուկ ծառայություններն իր դեմ օպերացիա են սկսել»,- ասաց Գ. Ղլեչյանը:
Հարցին՝ իսկ հարազատների հետ տեսակցության արգելանքների չվերացման հետ կապված որևէ պահանջ չկա՞ դիմումում, Գ. Ղլեչյանը պատասխանեց` ոչ:
Նոյեմբերի 5-ի երեկոյան դիմակներ հագած մարդիկ ծրագրել էին երթ անցկացնել Երևանում, որոնց առաջնորդելու էր Շանթ Հարությունյանը: Նա դրանով հետևելու էր Գայ Ֆոքսի օրինակին, ով Անգլիայի խորհրդարանի շենքը պայթեցնելու միջոցով ցանկանում էր հեղափոխություն կատարել երկրում:
Նախորդող հրապարակում՝ Շանթ Հարությունյանի հացադուլի պատճառը իր դեմ ծրագրված օպերացիան է
Շանթ Հարությունյանին կտեղափոխեն հոգեբուժարան` փորձաքննության