Շանթ Հարությունյանը ծայրահեղ քայլերի կդիմի՝ արգելքը չհանելու դեպքում
28/12/2013 13:42

Շանթ Հարությունյանը ծայրահեղ քայլերի կդիմի՝ արգելքը չհանելու դեպքում

Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ Շ. Հարությունյանը հացադուլի է դիմել տեսակցության արգելքը վերացնելու համար և պատրաստ է դիմել ծայրահեղ քայլերի, եթե այդ արգելքը վերացվի:

Նրա խոսքով՝ Շ. Հարությունյանը ողջ օրը միայն ծխում է և իրենք մտահոգված են նրա առողջությամբ, բացի այդ, իրենց մտահոգում է, թե ինչու են փորձում մեկուսացնել նրան իր հարազատներից:

«Տեսակցելու արգելքով ուզում են հոգեբանական ճնշում գործադրել մեր և Շանթի վրա»,-ասաց նա:

Շ. Հարությունյանի հետ ձերբակալվածներից մի քանիսի հարազատները ևս ներկա էին ասուլիսին՝ պահանջելով վերացնել տեսակցելու արգելքը, հակառակ դեպքում պատրաստ են պայքարել մինչև վերջ:

Կալանավորվածներից Վահե Մկրտչյանի հարազատը ևս միացավ Ռ. Բադալյանի պահանջին, նշելով, որ շատ հնարավոր է՝ մյուսներն էլ միանան Շ. Հարությունյանին և հացադուլ սկսեն:

Հարազատները նաև նշեցին, որ Շ. Հարությունյանի հետ կալանավորվածների կեսը Արցախյան պատերազմի մասնակից է, սակայն այսօր «խուլիգանի պիտակ են կպցնում»:

 

Շանթ Հարությունյանը ծայրահեղ քայլերի կդիմի՝ արգելքը չհանելու դեպքում