ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան
28/12/2013 16:40

ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան

ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննսիյանը նշանակվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից: 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Վահան Հովհաննիսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին):
Հայաստանի Հանրապետության Նախագահ»,- ասվում է Նախագահի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 

 

ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան