Վանաձորում մեքենան բախվել է եկեղեցու պատին. կա տուժած
30/12/2013 19:16

Վանաձորում մեքենան բախվել է եկեղեցու պատին. կա տուժած

 Դեկտեմբերի 29-ին` ժամը 04.55-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, Աբովյան փողոցի սկզբնամասում, «ՎԱԶ-2121» մակնիշի 15VV015 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու պատին:

Հրշեջ-փրկարարները վարորդ՝ 1991թ. ծնված Տիգրան Մովսիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից, ում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են Վանաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Վանաձորում մեքենան բախվել է եկեղեցու պատին. կա տուժած