.jpg)
Կնոջը մասնատելու և մի մասը աղբամանը թափելու համար` 14 տարի ազատազրկում
Մոսկվայի դատարանը Ալեքսեյ Կաբանովին մեղավոր է ճանաչել և դատապարտել 14 տարվա ազատազրկման` իր կնոջը սպանելու և մասնատելու համար: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դատարանը որպես մեղմացուցիչ հանգամանք հաշվի է առել, որ Ա. Կաբանովը ունի 2 անչափահաս երեխա:
Բացի այդ, դատարանը Ա. Կաբանովին պարտավորեցրել է վճարել զոքանչին 1.5 մլն ռուբլի` որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Դատարանը որոշել է, որ Ա. Կաբանովը անձնական թշնամանքից ելնելով է սպանել կնոջը, թեև վերջինս պնդում է, որ դա արել է անգիտակցաբար` աֆեկտի վիճակում:
Հիշեցնենք, որ «Проект О.Г.И.» ակումբի հիմնադիրներից Ա. Կաբանովը սպանել է իր կնոջը 2013թ. հունվարի 3-ին: Վիճաբանության ընթացքում նա խեղդել է կնոջը, հետո դանակով ավարտին հասցրել գործը: Կնոջ մարմինը նա մասնատել է լոգարանում, մի մասը թափել աղբամանի մեջ, մյուս մասն էլ թաքցրել ծանոթից վերցրած ավտոմեքենայում: Ավելի ուշ նա ոստիկանություն է դիեմլ և հայտնել, որ կինը կորել է:
Հունվարի 12-ին հայտնաբերվել են կնոջ մարմնի մի քանի մասեր: Lenta.ru-ի հետ հարցազրույցում Ա. Կաբանովը ասել է, որ սպանել է կնոջը, սակայն մնացածը արել է անգիտակցաբար և դրանք ծանրացնող հանգամանքներ չեն հանդիսանում այս գործով: Նա նաև նշել է, որ ինքն ու կինը անհաշտ էին ապրում և մտածում էին բաժանվելու մասին: