.jpg)
Սկսվել է սուրբծննդյան պահքը
Այսօրվանից մինչև հունվարի 5-ը, ըստ Հայ առաքելական եկեղեցու, պահքի շրջան է: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Արարատյան հայրապետական թեմից հայտնում են, որ պահեցողները պահող շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ և տրվում է Ս. Ծննդյան ավետիսը:
Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց և Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» արտահայտություններով: