Հրդեհ՝ Արմավիրի մարզում. Փրկարարները դուրս են բերել բնակչին
30/12/2013 14:32

Հրդեհ՝ Արմավիրի մարզում. Փրկարարները դուրս են բերել բնակչին

Այս գիշեր՝ ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի Թումանյան փողոցում այրվում է տուն, ներսում կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.25-ին, մարվել` 02.53-ին:
Այրվել են թիվ 18 տան հյուրասենյակը, նախասրահը և 3 ննջասենյակը (130 քմ):

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել 1968 թ. ծնված Գ. Ա.-ին, ով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: 

Հրդեհ՝ Արմավիրի մարզում. Փրկարարները դուրս են բերել բնակչին