Դերենիկ Դումանյանն ու Յուրի Վարդանյանն այցելեցին Տավուշի մարզի զորամասեր
30/12/2013 18:19

Դերենիկ Դումանյանն ու Յուրի Վարդանյանն այցելեցին Տավուշի մարզի զորամասեր

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այցելեցին Տավուշի մարզի, ՀՀ Զինված ուժերի հյուսիս- արևելյան սահմանագոտու N զորամասեր: Այս մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության մամուլի ծառայություններից: 

Հանդիպելով սպայական կազմի և զինվորների հետ` նախարարները շրջեցին զորամասերում, ծանոթացան նրանց կեցության պայմաններին, զրուցեցին հայրենիքի սահմանների պաշտպանների հետ: Օրն իսկական տոնի վերածվեց հինգ զինվորների համար, ովքեր իրենց զինվորական գրքույկները ստացան նախարարների և մարզպետի կողմից:



ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, շնորհավորելով բոլոր զինվորների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ընդգծեց օրվա կարևորությունը և զինվորի մեծ դերը հայրենիքի պաշտպանության գործում:

«Ինձ համար այսօր մեծ պատիվ է ձեր առջև կանգնել, քանզի դուք մեր հայրենիքի, մեր սահմանների, մեր հաղթանակած բանակի զինվորներն եք: Շնորհավորում եմ ձեր Ամանորը և մաղթում ամենակարևորը` առողջ եղեք»,- ողջույնի իր խոսքում ասաց նախարարը:



Միանալով շնորհավորանքներին` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը կարևորեց նախաձեռնությունը և խոստացավ, որ այս այցերը շարունակական են լինելու:

Շնորհավորանքներին միացան նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և զորամասերի հրամանատարական կազմը: 

Դերենիկ Դումանյանն ու Յուրի Վարդանյանն այցելեցին Տավուշի մարզի զորամասեր