ԱՄՆ-ում հավաքարարը միլիոնատեր է դարձել
30/12/2013 19:49

ԱՄՆ-ում հավաքարարը միլիոնատեր է դարձել

Նյու Յորքի Հիքսվիլ քաղաքում հավաքարարը փողոցում վիճակախաղի տոմս է գտել, որի շնորհիվ միլիոնատեր է դարձել: 

Մարվին Ռոզալես Մարտինեսը պատմել է, որ «Սենդի» փոթորկից հետո մաքրման աշխատանքներ է կատարել ու պատահաբար գտել տոմսը: 

«Գործընկերոջս հետ մաքրում էինք տերևները: Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչը ինձ ստիպեց վերցնել տոմսը»,- ասել է նա:

Մարտինսը չորացրել է տոմսն ու դիմել գրասենյակ: Երեք շաբաթ անց նրան հայտնել են, որ 1 մլն դոլար է շահել:

 

ԱՄՆ-ում հավաքարարը միլիոնատեր է դարձել