«Չեք մարսելու մեր արժեքների ոչնչացումը». Ակցիա` Մաշտոցի պուրակում
30/12/2013 13:29

«Չեք մարսելու մեր արժեքների ոչնչացումը». Ակցիա` Մաշտոցի պուրակում

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբն այսօր ակցիա է անցկացնելու ի պաշտպանություն մեր մշակույթի և բնության հուշարձանների:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Հանցավոր վարչախումբն ու նրա հովանավորյալ օլիգարխը կարծում են, թե արդեն մարսել են «Ծածկած շուկան»: Եվ, ինչպես կանխատեսում էինք, հանցագործները ծրագրել են հոշոտել մեր բնության և մշակույթի այլ գանձեր` Գառնու տաճարը, Հանրապետության հրապարակը, Մագելի քարանձավ...

Մինչդեռ մենք հաստատակամ ենք և շարունակելու ենք քաղաքացիական դիմադրության ակցիաները, ինչպես նաև դատական կարգով պատասխանատվության ենք կանչելու «Ծածկած շուկայի» և մյուս արժեքների ոչնչացման համար մեղավոր պաշտոնյաներին ու անձանց:

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը այսօր կազմակերպում է ակցիա ի պաշտպանություն մեր մշակույթի և բնության հուշարձանների:

«Ծածկած շուկայի» և նշված այլ արժեքների պաշտպանության բոլոր նախաձեռնություններին հրավիրում ենք մասնակցելու և ցույց տալու հանցագործներին, որ չեն մարսելու մեր արժեքների ոչնչացումն ու յուրացումը»:

Ակցիան կմեկնարկի Մաշտոցի պուրակից: Ընթացքում նաև մամուլի ասուլիս կլինի:

«Չեք մարսելու մեր արժեքների ոչնչացումը». Ակցիա` Մաշտոցի պուրակում