Ճանապարհները հիմնականում անցանելի են. Տեղ-տեղ մերկաառույց է
30/12/2013 17:47

Ճանապարհները հիմնականում անցանելի են. Տեղ-տեղ մերկաառույց է

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Ճանապարհները հիմնականում անցանելի են. Տեղ-տեղ մերկաառույց է