Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին
30/12/2013 20:25

Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Նախագահի մամուլի գրասենյակից.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք խորին ցավակցություն Վոլգոգրադում տեղի ունեցած սարսափելի ողբերգության՝ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձավ:

Կտրականապես դատապարտում ենք ահաբեկչության ցանկացած դրսևորում:

Մենք սգում ենք բոլոր նրանց հետ, ովքեր Նոր տարվա և Քրիստոսի Սուրբ ծննդյան լուսավոր տոնի նախաշեմին կորցրել են իրենց հարազատներին ու մտերիմներին և հույս ունենք, որ բոլոր տուժածները շուտափույթ կապաքինվեն»,- ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում: 

Սերժ Սարգսյանը ցավակցել է Վլադիմիր Պուտինին