Վոլգոգրադում ևս մեկ պայթյուն է գրանցվել. Մահացել է 10 մարդ
30/12/2013 15:00

Վոլգոգրադում ևս մեկ պայթյուն է գրանցվել. Մահացել է 10 մարդ

Վոլգոգրադում երկրորդ պայթյունն է որոտացել: INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ Մոսկվայից բժիշկների նոր խումբ է ժամանել դեպքի վայր: 

Երկրորդ պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել տրոլեյբուսում այս առավոտ, մահացել է 10 մարդ, մոտ 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ունի:

Նշենք, որ երեկ Վոլգոգրադի կայարանում ահաբեկչություն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթուցիկ սարքը կայարան բերել է սլավոնական արտաքինով տղամարդ:

Ահաբեկչակչության արդյունքում զոհերի թիվն այս առավոտ ավելացել է մեկով. մահացել է 17, վիրավորվել ավելի քան 40 մարդ: Այդ թվում երկու երեխա:

Նշենք, որ կայարանի ահաբեկչության ադյունքում վիրավոր հայեր կան: 

Վոլգոգրադում ևս մեկ պայթյուն է գրանցվել. Մահացել է 10 մարդ