Վոլգոգրադի ահաբեկչության հետևանքով հայեր են տուժել
30/12/2013 18:50

Վոլգոգրադի ահաբեկչության հետևանքով հայեր են տուժել

Վոլգոգրադում տեղի ունեցած պայթյունի հեղինակը տղամարդ է: Նա պայթուցիկ սարքը կայարան բերել է ուսապարկով: Այժմ ճշտվում է նրա ինքնությունը: Այս մասին NTV-ին ասել է իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուրը չի ցանկացել հրապարակել իր անունը: Ահաբեկչի անձնական որևէ տվյալ չի հայտնել, սակայն նշել է, որ տղամարդը սլավոնական արտաքին ունի: Նա հավելել է, որ ահաբեկչության վայրում հայտնաբերվել է չպայթած նռնակ և ատրճանակ: 

Մեկ այլ աղբյուր «Интерфакс»-ին ասել է. «Անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները թույլ են տալիս վստահաբար ասել, որ ահաբեկիչը տղամարդ է: Սակայն տեղեկությունը ճշտման կարիք ունի»:

Ըստ վերջին տվյալների՝ Վոլգոգրադի կայարանում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ է գնացել 17, տուժել ավելի քան 40 մարդ, այդ թվում երկու երեխա՝ 9 և  14 տարեկան: Տուժածների թվում են ազգությամբ հայ Նինա Հարությունյանը (ծնվել է 1981 թվականին) և  Սուսաննա Գրիգորյանը (1978 թ.):

Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք տեղափոխվել են հիվանդանոց: 

Վոլգոգրադի ահաբեկչության հետևանքով հայեր են տուժել