Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին
30/12/2013 15:33

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկանու ենք Կառավարության մամուլի ծառայությունից: 

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ընդունեք ամենաանկեղծ ցավակցությունը՝ Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետևանքով անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Հրեշավոր դաժանության և ցինիկ բնույթի այդ բռնության գործողությունները, որոնք կատարվել են Ամանորյա տոների նախօրեին, առաջացրել են մեր քաղաքացիների ցասումն ու զայրույթը:

Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության բոլոր ձևերն ու դրսևորումները և Ռուսաստանի Դաշնության կառավարությանն ենք հայտնում մեր լիակատար համերաշխությունը:

Մենք սգում ենք Ռուսաստանի մեր եղբայրական ժողովրդի հետ և կիսում բոլոր զոհերի հարազատների ու մերձավորների ցավն ու վիշտը»,- ասված է ՀՀ վարչապետի ցավակցական հեռագրում:  

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Դմիտրի Մեդվեդևին