Մահափորձ` Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի նկատմամբ. Պայթուցիկը չի պայթել
30/12/2013 16:30

Մահափորձ` Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի նկատմամբ. Պայթուցիկը չի պայթել

ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ մահափորձ է իրականացվել:

Նախօրեին ժամը 21.10-ին, Վիտալի Միքայելի Բալասանյանը (ծնված 1959թ., բնակվում է` ք. Ասկերան, փողոց Ե. Դանիելյան, տուն 25, ԼՂՀ ԱԺ պատգամավոր) բանավոր հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ավտոմեքենայից պայթուցիկ սարքի նմանվող մեխանիզմ է ընկել: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից: 

ԼՂՀ ոստիկանության ՔՎ ՔԲ ՀԿԳ ավագ քննիչ, ոստիկանության կապիտան Ն.Մ. Գրիգորյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման Նիսան Պատֆայնդեր ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ԼՂՀ քր. օր-ի 33/103 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ) և ԼՂՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Տարվում է նախաքննություն: 

Մահափորձ` Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի նկատմամբ. Պայթուցիկը չի պայթել