Յուրաքանչյուր կին տարվա մեկ ամիսը ծախսում է անհանգստություններին վրա
30/12/2013 20:44

Յուրաքանչյուր կին տարվա մեկ ամիսը ծախսում է անհանգստություններին վրա

Յուրաքանչյուր տարի կանայք գրեթե մեկ ամիս վատնում են իրենց արտաքինի համար անհանգստանալու վրա: Այս մասին գրում է The Times of India-ն:

Մասնավորապես, կանայք անհանգստանում են հագուստի, մազերի, քաշի, կազմվածքի ու մաշկի համար: Մեկ շաբաթվա ընթացքում անհանգստության պատճառով կինը միջինում կորցնում է 12 ժամ և 4 րոպե, տարվա ընթացքում՝ 26 օր:

Կանայք մեծ ժամանակ են վատնում հագուստի ընտրության համար՝ շաբաթական 50 ժամ, ևս 1 ժամ և 32 րոպե անհանգստանալով, արդյոք տվյալ հագուստով լավ տեսք ունե՞ն: 

Ավելորդ կիլոգրամների մասին մտքերը կնոջից խլում են 1 ժամ 46 րոպե, կանայք 22 րոպե վատնում են մտածելով, ինչպես հավաքել ամեն բան: Յուրաքանչյուր շաբաթ կինը կորցնում է 57 րոպե՝ մտածելով մազերի տեսքի մասին: Մաշկի վերաբերյալ անհանգստությունը կնոջից խլում է 2 ժամ 22 րոպե յուրաքանչյուր շաբաթ: Կանայք ժամանակ են վատնում կրծքի չափի մասին մտածելով, ոմանք կարծում են, որ այն չափազանց փոքր է, ոմանք էլ՝ չափազանց մեծ, բայց ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր կանայք դժհոգ են այս հարցում: 

Յուրաքանչյուր կին տարվա մեկ ամիսը ծախսում է անհանգստություններին վրա