Իսրայելի նախկին վարչապետի վիճակը օրեցօր վատանում է
06/01/2014 18:54

Իսրայելի նախկին վարչապետի վիճակը օրեցօր վատանում է

Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի վիճակը միայն հրաշքով կլավանա, այսօր հայտարարել է հիվանդանոցի ղեկավարը, որտեղ բուժում է ստանում նախկին վարչապետը: «Եթե հրաշք չլինի, իրավիճակը օրեցօր ավելի կվատանա»,- ասել է Զեև Ռոթշտեյնը իսրայելական ռադիոյի եթերում:

Չնայած նրան, որ Ա. Շարոնի արյան ճնշումը հնարավոր է եղել կայունացնել, սակայն պարզվել է դա բավարար չէ, նախկին վարչապետի ներքին օրգանները շարունակում են քայքայվել, ընդգծել է Զ. Ռոթշտեյնը: Հաղորդում է Interfax-ը:
 

Իսրայելի նախկին վարչապետի վիճակը օրեցօր վատանում է