Բնակարանում հայտնաբերվել է դի
06/01/2014 15:30

Բնակարանում հայտնաբերվել է դի

Հունվարի 5-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 28 շենքի 11-րդ բնակարանի վատառողջ բնակիչն արձագանքում է, սակայն չի կարողանում ինքնուրույն բացել դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1938թ. ծնված Ս. Մ.-ի դին: 

Բնակարանում հայտնաբերվել է դի