Մերկասառույց` Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգերի» հատվածում
06/01/2014 16:17

Մերկասառույց` Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգերի» հատվածում

ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգերի» հատվածում առկա է մերկասառույց: Կոտայքի մարզում՝ մառախուղ:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հաղորդած տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: 

Մերկասառույց` Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգերի» հատվածում