Անհայտ կորած ամերիկացուն գտել են Associated Press-ի լուսանկարով
06/01/2014 18:25

Անհայտ կորած ամերիկացուն գտել են Associated Press-ի լուսանկարով

Անհայտ կորած համարվող ամերիկացուն գտել են Associated Press-ի լուսանկարի շնորհիվ: Այս մասին, հղում անելով USA Today պարբերականին, հայտնում է Lenta.ru-ն: .

Առաջինը լուսանկարի մասին հայտնել են Facebook սոցցանցի օգտատերերը: Որդուն գտնելու նպատակով ծնողների կողմից ստեղծված էջին նրանք ուղարկել են այդ լուսանկարը:

Ինչպես պարզվել է` լուսանկարում իրոք եղել է 20-ամյա անհայտ կորած համարվող Նիկոլաս Սիմմոնսը:

Նա առանց որևէ բառ ասելու հունվարի 1-ին հեռացել է տնից` թողնելով բջջային հեռախոսն ու դրամապանակը: Լուսանկարը միանգամայն պատահականորեն է ընտրվել 126 լուսանկարներից, որում 20-ամյա Ն. Սիմմոնսը տաքանում է անտունների հետ:

 

Անհայտ կորած ամերիկացուն գտել են Associated Press-ի լուսանկարով