Հոգևոր բլոգ. Սուրբծննդյան մտորումներ. Սուրբ ծնունդը` երկընտրանք
06/01/2014 14:49

Հոգևոր բլոգ. Սուրբծննդյան մտորումներ. Սուրբ ծնունդը` երկընտրանք

Երբ ծնվեց աշխարհի Փրկիչը, ո՞վ ընդունեց ու երկրպագեց Նրան: Մի կողմից՝ ամենապարզ, գրքից հեռու մարդիկ՝ հովիվները, մյուս կողմից՝ ամենաուսյալ, իմաստուն մարդիկ՝ մոգերը: Իսկ ո՞վ չընդունեց Քրիստոսին՝ մահը ցանկանալու աստիճան մերժելով Նրան: Իշխանավորն ու կառավարիչը՝ Հերովդես թագավորը՝ իր պալատականներով: Ո՞վ չընդունեց Փրկչին բացարձակ անտարբերությամբ: Ժամանակի հոգևոր և մտավորական դասը:

Նրանց միջև այս տարբերությունը սովորեցնում է մեզ գիտակցել, որ Քրիստոս բացվում է կա՛մ մարդկային սրտի պարզությամբ և բարոյական մաքրությամբ, կա՛մ մարդկային մեծագույն իմաստությամբ և իմացությամբ: Մյուս կողմից՝ Քրիստոս մերժված ու անհաղորդ է կա՛մ մարդկային միջակությանն ու ստորությանը, կա՛մ մարդկային նենգ, կեղծ ու մեղսալից նպատակներ հետապնդողներին:

Սուրբ Ծնունդի սքանչելի իրադարձությունն անցնում է յուրաքանչյուր մարդու առջևով՝ անկախ ժամանակից և տարածությունից: Փրկչի գալուստն ընդունելու և ողջունելու որոշման առջև կանգնած է ամեն ոք՝ դիրք ու կեցվածք ճշտելու անհրաժեշտությամբ: Ընտրությունն ու ընդունելությունը տեղի է ունենում վերոնշյալ երկու բևեռների միջև:

Նախորդող հրապարակումներ` Հոգևոր բլոգ. Սուրբծննդյան մտորումներ. Սա տոն է հույսի և վստահության

Հոգևոր բլոգ. Սուրբծննդյան մտորումներ. «Փրկչի» կարիք ունի՞ 21-րդ դարի մարդը

Հոգևոր բլոգ. Սուրբծննդյան մտորումներ. Սուրբ ծնունդը` երկընտրանք