ԱՄՆ նախկին կոնգրեսականը հանգրվանել է լեռներում՝ փրկվելու ապոկալիպսիսից
07/01/2014 13:08

ԱՄՆ նախկին կոնգրեսականը հանգրվանել է լեռներում՝ փրկվելու ապոկալիպսիսից

87-ամյա ԱՄՆ նախկին կոնգրեսական Ռոսկո Բարթլետը, ով անցյալ տարի կորցրել է իր տեղը Ներկայացուցիչների պալատում, բնակություն է հաստատել Արևմտյան Վիրջինիայի լեռներում, որտեղ ունի ավելի քան 60 հա սեփական հողամաս, ուր կառուցել է հինգ փայտյա տուն և ավարտում է վեցերորդ տան կառուցումը:

Նախկին կոնգրեսական Ռոսկո Բարթլետը հանգրվանել է լեռներում՝ հույս ունենալով, որ կարող է խուսափել հնարավոր տարերային աղետներից կամ միջուկային ապոկալիպսիսից: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ վկայակոչելով «Politico»-ին:

Բերթլետը, ով վերջերս դարձավ 87 տարեկան, վերջին երկու տասնամյակների ընթացքում համարվում էր Կոնգրեսի պահպանողական անդամներից մեկը:
 

ԱՄՆ նախկին կոնգրեսականը հանգրվանել է լեռներում՝ փրկվելու ապոկալիպսիսից