.jpg)
07/01/2014 14:11
2013-ին Ադրբեջանում 10 անօդաչու ինքնաթիռ է արտադրվել
2013 թվականին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների կողմից 10 «Orbiter-2M» տիպի անօդաչու ինքնաթիռ է արտադրվել: Այս մասին, հաղորդում է «ԱՆՍ ՊՐԵՍՍ»-ը:
Ըստ աղբյուրի՝ առաջիկայում փորձարկումներ են իրականացվելու, ինչից հետո, անօդաչու ինքնաթիռները կմատակարարվեն համապատասխան պատվիրատուներին: