ԱԳ նախարարը Պերուում քննարկել է խորհրդարանական համագործակցության հարցեր
07/01/2014 17:33

ԱԳ նախարարը Պերուում քննարկել է խորհրդարանական համագործակցության հարցեր

Պաշտոնական այցով Պերուում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հունվարի 6-ին, հանդիպել է Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարտին Բեաունդե Մորեյրայի հետ և քննարկել Հայաստանի և Պերուի հարաբերությունների զարգացման, երկու երկրների օրենսդիր մարմինների՝ Ազգային ժողովի և Կոնգրեսի միջև կապերի և համագործակցության հաստատման, բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային օրակարգի խնդիրների շուրջ։

Հայաստանի արտգործնախարարը Պերուի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության քայլերը՝ ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը։
 

ԱԳ նախարարը Պերուում քննարկել է խորհրդարանական համագործակցության հարցեր