Ծերությունը վայելելու ամենահարմար վայրը Պանաման է
07/01/2014 15:39

Ծերությունը վայելելու ամենահարմար վայրը Պանաման է

Ծերությունը վայելելու, հոգսերից ազատ ապրելու ամենալավ վայրը Պանաման է: Այս մասի գրում է Forbes ամսագիրը: 

Պանաման հայտնվել է թոշակառուների համար լավագույն երկրների առաջին հորիզոնականում, որը կազմել է International Living ամսագիրը: Նշվում է, որ բավականին հեշտ է դառնալ այս երկրի քաղաքացի: Forbes-ը նշում է, որ բավական է 5 հազար դոլարի հաշիվ բացել տեղի բանկերից մեկում և կատարել երեք պայմաններից մեկը՝ անշարժ գույքի սեփականատեր դառնալ, բիզնես ունենալ կամ աշխատանքի տեղավորվել: 

Այս լատինաամերիկյան երկրում եղանակը բարենպաստ է, տնտեսությունը ամուր, կառավարությունը՝ կայուն: 

«Եթե չեք կարողանում որևէ բան ունենալ Պանամայում, հավանաբար դա ձեզ պետք չէ»,- գրում է ամսագիրը, միևնույն ժամանակ հավելում, որ այս երկրում հայտնվելուց հետո հնարավոր են նաև դժվարություններ՝ օրինակ, վատ ճանապարհների տեսքով: 

Տարեցների համար լավագույն երկրների ցուցակում երկրորդը Էկվադորն է, երրորդը՝ Մալազիան, չորրորդը՝ Կոստա Ռիկան, հինգերորդը՝ Իսպանիան: Երկրորդ տասնյակում են Կոլումբիան, Մեքսիկան, Մալթան, ուրուգվայը, Թայանդը:

Ծերությունը վայելելու ամենահարմար վայրը Պանաման է