Իրանում անծանոթ տղամարդկանց և կանանց միջև նամակագրությունն արգելվել է
07/01/2014 13:56

Իրանում անծանոթ տղամարդկանց և կանանց միջև նամակագրությունն արգելվել է

Իրանում անծանոթ տղամարդկանց և կանանց միջև նամակագրական կապն արգելվել է: Արգելքը, սակայն, վերաբերում է միայն համացանցում նամակագրությանը:

Համապատասխան Կրոնական օրենքն ընդունվել է մի քանի օր անց, երբ Իրանի իշխանությունները արգելափակել են հայտնի «wechat»-ը, ինչը սմարթֆոն ունեցողներին թույլ է տալիս մուտք գործել սոցիալական ցանցեր:

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արգելել է անծանոթ կանանց և տղամարդկանց միջև ինտերնետում շփումը՝ հրապարակելով հատուկ կրոնական կարգադրություն՝ ֆեթվա: Այս մասին գրում է ria-ru-ն՝ վկայակոչելով «Al Arabia»-ին:
 

Իրանում անծանոթ տղամարդկանց և կանանց միջև նամակագրությունն արգելվել է