Միխայիլ Շումախերի վիճակը մի փոքր լավացել է
07/01/2014 11:32

Միխայիլ Շումախերի վիճակը մի փոքր լավացել է

«Ֆորմուլա-1»-ի մրցարշավորդ Միխայիլ Շումախերի վիճակը աննշան լավացել է: Այս մասին պատմել է նրա մտերիմներից մեկը: Ըստ Agence France-Presse-ի՝ ներկայումս Շումախերի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, սակայն ամեն բան դեպի լավն է գնում:

Ըստ Գրենոբլի հիվանդանոցի ղեկավարության հայտարարության՝ Շումախերի վիճակը կայուն է, նա բժիշկների ուշադրության կենտրոնում է: Սակայն այս պահի դրությամբ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Բժիշկները հրաժարվել են հրապարակել մարզիկի բուժմանը վերաբերող մանրամասներ: Ավելի վաղ Bild-ը գրել էր, որ Շումախերի կյանքին վտանգ չի սպառնում:

Նախորդող հրապարակում՝ Միխայիլ Շումախերը կոմայի մեջ է. Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

 

Միխայիլ Շումախերի վիճակը մի փոքր լավացել է