.jpg)
Անգլիացի տղամարդը դատապարտվել է հագուստից հրաժարվելու համար
Մեծ Բրիտանիայում 16-ամսվա ազատազրկման են դատապարտել 54-ամյա Սթիվեն Գուֆին, այն բանի համար, որ նա կտրականապես հրաժարվել է կրել ցանկացած տեսակի հագուստ: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Տղամարդն անգամ իր դատին ներկա չի գտնվել: Նրան բացատրել են, որ դատարան կարելի է մտնել միայն հագուստով, բայց վերջինս հրաժարվել է հագնվել, հետևաբար չի մասնակցել դատական նիստին:
Գուֆն իր այս արարքը բացատրել է նրանով, որ բոլոր մարդիկ լավն են, հետևաբար լավն են նաև առանց հագուստի:
Տղամարդու դեմ դատական գործ էր հարուցվել այն բանից հետո, երբ նրա դեմ 33 բողոք էր նրկայացվել: