.jpg)
Մինչ մենք տոնում էինք Ամանորը. Աշխարհը` անցնող շաբաթ. Ֆոտոշարք
Մինչ աշխարհի մեծ մասը Ամանորն էր տոնում և տոնական եռուզեռի մեջ անգամ լրահոսին չէր հետևում, Մեքսիկայում անհավանական ձյուն տեղաց, Սալվադորում ժայթքեց հրաբուխը, Շոտլանդիայում միջնադարյան «պատերազմ» սկսվեց: Իհարկե, լուսանկարիչների աչքից չվրիպեց նաև Ամանորը: Այն ամենն, ինչ տեղի է ունեցել աշխարհում վերջին 10 օրում, ներկայացված է լուսանկարներում:
1.Անտարկտիդայում արգելափակված նավը: Նավի ուղևորներից մեկը նկարել է այն դեկտեմբերի 30-ի առավոտյան: (Andrew Peacock / FootlooseFotography.com via AFP/Getty Images)

2. Սալվադորում արթնացել էր հրաբուխը: Դրա հետևանքով առաջացած ծուխն ու փոշին ծածկել են Սան-Միգել քաղաքը: Դեկտեմբերի 29: (Nely Villatoro / AP)

3. Ալյուրով «կռիվներ» Իսպանիայում: Այս փառատոնի նպատակը բարեգործությունն է: Մարդիկ, ովքեր մասնակցել են ձվերով ու ալյուրով կռիվներին քաղաքների փողոցներում, տուգանք են վճարել, որը փոխանցվել է բարեգործական հիմնադրամներին, իսկ օրվա վերջում բոլորը երգել են, պարել ու նշել օրվա երջանիկ ավարտը` առանց զոհերի: Դեկտեմբերի 28: (David Ramos / Getty Images)

4. Ձյունը Մեքսիկայում: Եռօրյա անդադար տեղումներից հետո Մեքսիկայում անգամ տարհանումներ եղան: Մեքսիկայի Հալիսկո նահանգ: Դեկտեմբերի 30: (Hector Guerrero / AFP/Getty Images)

5. Սառցալող Չինաստանում: Մարդիկ ցատկում են կիսասառցակալած գետը: Քաղաք Խարբին, Չինաստան: Դեկտեմբերի 28: (Sheng Li / Reuters)

6. Քաղաքացական պատերազմը Սիրիայում: Սիրիայի Ազատ բանակի զինվորը ցատկում է պատուհանից: Սիրիա, Հալեպ: Դեկտեմբերի 26: (Abdalrhman Ismail / Reuters)

7. Բողոքի ցույցեր Բանգլադեշում: Բանգլադեշի Սահմանադրական դատարանի շենքի մոտ ընդդիմության ակտիվիստներն ու իշխանությունների կողմնակիցները միմյանց վրա են հարձակվել քարերով: Նոյմեբրի վերջից այս երկրում ընդդիմությունը պայքարում է, որ ԱԺ ընտրություններն անվավեր համարվեն: Նախօրեին իրավապահները դաժանորեն ցրել էին ցույցը, ինչի արդյունքում մեկ մարդ զոհվել է: Դաքքա, Բանգլադեշ: Դեկտեմբերի 30: (A.M. Ahad / AP)

8.Պայթյուն` Ռուսաստանում: Վոլգոգրադում մեկ օրվա ընթացքում երկու պայթյուն որոտաց: Դեկտեմբերի 31:
(Denis Tyrin / AP)

9. Դահուկորդները Գերմանիայում: Հունվարի 1:
(Stanko Gruden / Agence Zoom via Getty Images)

10.Պակիստանում սառնամանիք է: Նոր տարվա նախօրեին երեխաները փորձում են տաքանալ: (Rahat Dar / European Pressphoto Agency)

11. Միջնադարյան «մարտեր» Շոտլանդիայում: Էդինբուրգում ջահակիրները նշում են Ամանորը: Միջոցռմանը մասնակցում են ավելի քան 60 երկրների ներկայացուցիչներ: Դեկտեմբերի 30: (Jeff J. Mitchell / Getty Images)

12. Մոտ 60 մարդ մասնակցել է Գերմանիայի Լեխ գետում անցկացված ջահերով լողին: Սա տեղական ամանորյա ավանդույթ է: Ֆյուսեն, Գերմանիա: (Karl-Josef Hildenbrand / European Pressphoto Agency)

13. Առատ ձյուն ԱՄՆ-ում: Չիկագո, ԱՄՆ: Հունվարի 2: (Kiichiro Sato / AP)

14. Փնտրտուք` ԱՄՆ-ում: Տեղումներից հետո 14-ամյա Իսահակը փորձում է իր մետաղորսիչով գտնել «այն ամենն, ինչը երկինքը կտա»: Վիրջինիա: Հունվարի 2:.(Jahi Chikwendiu / The Washington Post)

15. Ձիու տարին Չինաստանում: Երեխաները հիերոգլիֆներով տարվա խորհրդանիշն են պատկերել: Ցզյունցզյան, Չինաստան: Դեկտեմբերի 31: (China Daily via Reuters)

16. Ձմեռն Աֆղանստանում: Երեխաներն իրենց ապաստարանի մոտ: Քաբուլ, Աֆղանստան: Դեկտեմբերի 30: (Omar Sobhani / Reuters)

17. Անկարգություններ Աֆրիկայում: Կենտրոնական Աֆրիկայում բախվել են մուսուլմաններն ու քրիստոնիաները: Բանգի, Աֆրիկա: Դեկտեմբերի 31: Rebecca Blackwell / AP)

18. Բիաթլոն Գերմանիայում: Օբերհոֆում ընթացող մրցաշարի ժամանակ բիաթլոնիստները մարզվում են: Գերմանիա: Հունվարի 2:
(Kay Nietfeld / European Pressphoto Agency)

19. Համբույրներ Բրազիլիայում: Կոպակաբանայի լողափում Ամանորը յուրահատուկ են նշել: Հրավառություն և համբույրներ: Ռիո դե Ժանեյրո: Հունվարի 1:(Mario Tama / Getty Images)

20. Հրավառություն Շոտլանդիայում: Մարդիկ Ամոնրը նշում են Սատանայի անիվում: Էդինբուրգ, Շոտլանդիա: Դեկտեմբերի 31: (David Cheskin / AP)
