Անկարայում աշխատանքից ազատվել է 350 ոստիկան
07/01/2014 14:50

Անկարայում աշխատանքից ազատվել է 350 ոստիկան

Թուրքիայի կառավարությունը երեկ երեկոյան հրամայել է պաշտոնանկ անել մոտ 350 ոստիկանի: Այս մասին գրում է BBC-ն:

Ըստ գործակալության՝ ազատված ոստիկաններն աշխատել են Անկարայում: Ազատման որոշումը կապված է հայտնի կոռուպցիոն սկանդալի հետ, որը տեղի էր ունեցել դեռ նախորդ տարվա դեկտեմբերին:

Ինչպես հաղորդվել է, անցյալ ամիս Թուրքիայում հակակոռուպցիոն գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 50 մարդու, այդ թվում, երեք նախարարի և մի քանի խոշոր գործարարների որդիների:
 

Անկարայում աշխատանքից ազատվել է 350 ոստիկան