Վիկ Դարչինյանը նշում է 39-ամյակը
07/01/2014 16:47

Վիկ Դարչինյանը նշում է 39-ամյակը

Այսօր` հունվարի 7-ին հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1976 թ. Վանաձոր քաղաքում:

Դարչինյանը Եվրոպայի չեմպիոնատի մրցանակակիր է (1998), Աշխարհի գավաթի մրցանակակիր (1998), Բարի կամքի խաղերի մրցանակակիր` (1998), Հայաստանի քառակի չեմպիոն (1997—2000), IBF վարկածով աշխարհի բացարձակ չեմպիոն, թեթև քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, 2008 թ. գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածով չեմպիոն:

2011 թվականի սեպտեմբերի 3-ին իրականություն դարձավ Վախթանագ Դարչինյանի երազանքը' նա ռինգ դուրս եկավ Հայաստանում' Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ պարտության մատնեց ՀԱՀ ներկայացուցիչ Էվանս Մբամբային: Նշենք, որ նա ձախլիկ է:   

Վիկ Դարչինյանը նշում է 39-ամյակը