Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանցի գործընկերոջից սթափ դատողության է սպասում
08/01/2014 13:40

Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանցի գործընկերոջից սթափ դատողության է սպասում

Օրերս Ադրբեջանի ՊՆ-ում կադրային փոփոխություն է եղել. պաշտպանական այս գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար է նշանակվել Վագիֆ Դառգյախլին: Այս կապակցությամբ ադրբեջանցի գործընկերոջը շնորհավորել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Շնորհավորում եմ ադրբեջանցի գործընկերոջս ու ակնկալում, որ նա իր գործունեության ընթացքում կառաջնորդվի սթափ դատողություններով, ինչը թույլ կտա ձևավորելու առողջ աշխատանքային մթնոլորտ: Դա անշուշտ կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը»,- Aysor.am-ին փոխանեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի պաշտոնում Էլդար Սաբիրօղլուին, ով թոշակի է անցել, փոխարինելու է Վագիֆ Դառգյախլին:

Արծրուն Հովհաննիսյանն ադրբեջանցի գործընկերոջից սթափ դատողության է սպասում