.jpg)
Մահացել է Արմեն Մազմանյանը
Այսօր Երևանում մահացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ԵԹԿՊԻ ռեկտորատից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արձակագիր Լևոն Խեչոյանի և ռեժիսոր Արմեն Մազմանյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով կառավարությունը հատկացրել էր 20 հազար եվրոյին և 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա. Մազմանյանը 1981-1986 թթ. եղել է «Երևանի կամերային թատրոնի» դերասան, ռեժիսոր, 1986-1988 թթ.՝ «Պատանեկան թատրոն-ստուդիայի» գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, 1986-1988 թթ.՝ «Ակունք» ազգագրական երգչախմբի ռեժիսոր, 1987-1989 թթ.՝ «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի» ռեժիսոր, ստաժոր, 1989 թ.՝ «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր և ղեկավար, 1991թ.՝ «ԳՈՅԱԿ Մշակույթի զարգացման գործարարական ընկերակցության», հիմնադիր և ղեկավար, 1995 թ.՝ «Ազատ արվեստի ակումբի» հիմնադիր և ղեկավար, 1995 թ.՝ «Հայարտ» նախագծի հիմնադիր և ղեկավար, 1996 թ.՝ «Ազատ թատրոն» նախագծի հիմնադիր և համահեղինակ, 1998-2011 թթ.՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական կուրսի ղեկավար, 2011թ. առ այսօր՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։