.jpg)
Ռոնալդուն քաղցկեղով հիվանդ երկրպագուին հրավիրել է «Ռեալ»-«Սելտա» խաղին
«Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուն անակնկալ է մատուցել իր երկրպագուներից Խորխեին, ով հիվանդ է քաղցկեղով:
Ռոնալդուն անձամբ Խորխեի ու նրա հիվանդության մասին տեղեկացել է մամուլից, ինչից հետո անձամբ զանգահարել է նրան ու հրավիրել տրիբունայի VIP հատվածից դիտելու «Ռեալ»-«Սելտա» խաղը:
Ռոնալդուն Խորխեին խորհուրդ է տվել ոչ մի դեպքում չհանձնվել ու պայքարել հիվանդության դեմ:
«Սա երազանք է, որն իրականացավ»,- «Ռեալ»-«Սելտա» խաղից հետո ասել է Խորխեն: