Վթարի է ենթարկվել երգչուհի Լիլուն. Shamshyan.com
08/01/2014 13:33

Վթարի է ենթարկվել երգչուհի Լիլուն. Shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Արմեն Կոնջորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 4-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Բունասազյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ հետաքննիչ Ա. Կոնջորյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վթարի է ենթարկվել երգչուհի Լիլուն. Shamshyan.com