Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը
08/01/2014 18:55

Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը

Այսօր Երևանում մահացել է գրող, հրապարակախոս Լևոն Խեչոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Խեչոյանի բուժումն արտերկրում կազմակերպելու համար պետբյուջեից հատկացվել էր 20 հազար եվրոյին համարժեք դրամ: Արձակագիրը Գերմանիայում հետվիրահատական բուժում էր ստացել և տեղափոխվել  Հայաստան:

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականի, Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում. 2000 թ. «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար արժանացել է ՀՀ պետական` «Ոսկե եղեգն» մրցանակին։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին: Բնակվում էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից:

 

Մահացել է արձակագիր Լևոն Խեչոյանը