Լիլուն՝ ավտովթարի մասին. Նման դեպք կարող է յուրաքանչյուրիս հետ պատահել
08/01/2014 18:11

Լիլուն՝ ավտովթարի մասին. Նման դեպք կարող է յուրաքանչյուրիս հետ պատահել

Երգչուհի Լիլուն Facebook-յան իր էջում գրառում է կատարել հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը տեղի ունեցած վթարի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.

«Իմ սիրելի ընկերներ, երկրպագուներ ուզում եմ տեղեկացնեմ, որ թեթևակի վթար է տեղի ունեցել և ոչ ոք չի տուժել ... Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է)))) Նման դեպք կարող է յուրաքաչյուրիս հետ պատահել: Շնորհակալ եմ այդքան ջերմ նամակների համար )))) Սիրով Լիլու»:

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հունվարի 3-ի լույս 4-ի գիշերը ժամը 04:00-ի սահմաններում Այգեձոր-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի բնակիչ Լիլիթ Ղուկասյանի վարած Nissan մակնիշի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Էդվարդ Բունասազյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ հետաքննիչ Ա. Կոնջորյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք:

Նախորդող հրապարակում՝ Վթարի է ենթարկվել երգչուհի Լիլուն. Shamshyan.com
 

Լիլուն՝ ավտովթարի մասին. Նման դեպք կարող է յուրաքանչյուրիս հետ պատահել