Զորամասի մոտ՝ մեքենայի մեջ, գտել են նախկին զինվորականի դի
08/01/2014 18:30

Զորամասի մոտ՝ մեքենայի մեջ, գտել են նախկին զինվորականի դի

Այսօր Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ գտնվող տարածքում, Peugeot մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է Վանաձոր քաղաքի բնակիչ, 36-ամյա Մհեր Գրիգորյանի դին: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

Արմեն Մալխասյանի խոսքով՝ դեպքի առիթով Լոռու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, Քր. օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների` Մհեր Գրիգորյանը նախկինում եղել է զինվորական, իսկ հիմա զբաղվում էր բիզնեսով:
 

Զորամասի մոտ՝ մեքենայի մեջ, գտել են նախկին զինվորականի դի