.jpg)
Հունվարի 1-8-ը պատահարների հետևանքով զոհվել է 10 մարդ
Հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել 53 ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պատահարների հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել` 82-ը:
Թե որոնք են եղել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները` ալկոհոլի օգտագործում կամ արագության գերազանցում, Ոստիկանությունից հայտնեցին, որ կատարվում է քննություն և փորձաքննության արդյունքները դեռ պատրաստ չեն: