«Միցուբիշին» դուրս է եկել երթևեկելի մասից. Կան տուժածներ
08/01/2014 15:37

«Միցուբիշին» դուրս է եկել երթևեկելի մասից. Կան տուժածներ

Հունվարի 7-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Արաքս-Հուշակերտ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել հարակից խաղողի այգին, ինչի հետևանքով վարորդը և չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Կատարվում է նախաքննություն:

«Միցուբիշին» դուրս է եկել երթևեկելի մասից. Կան տուժածներ