.jpg)
Հունվարի 9-ին Երկրին սպառնում է մագնիսական փոթորիկ
Հունվարի 9-ին Երկրի բնակիչներին սպասում է մագնիսական փոթորիկ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Այս տեղեկությունը հրապարակել են Ռուսաստանի պետհիդրոմետի երկրաֆիզիկայի բաժնի աշխատակիցները: Դա կպատահի, եթե Արեգակից նախօրեին դուրս նետված թաղանթի ամպը պատի Երկրի մակերևույթը:
Այս երևույթը Արեգակի վրա դիտվում է արդեն 2-րդ անգամ՝ անցած երեքշաբթիից սկսած: Մասնագետները այն որակել էին M5.6 կարգի:
Կարգերը՝ A, B, C, M և X-ը նշանակվում են ըստ ուժգնության, և ամեն նոր կարգ նշանակում է 10 անգամ ավելի մեծ ուժգնություն: